понедельник, 3 февраля 2014 г.

Դիջիպատում

Այս ուսումնական տարում հնարավորություն ընձեռնվեց ինձ սովորել Արհեստագործական դպրոցի Նախնական մասնագիտական ( մեկամյա կրթություն) Զարդակիրառական արվեստ մասնագիտություն բաժնում: Սիրում եմ  ուլունքագործություն,գորգագործություն. ինձ հիացնում եմ հատկապես հայկական նախշերով գորգերը: Շնորհակալ եմ իմ դպրոցին, քանի որ դեռ դպրոցական տարիներին մեզ սովորեցրել են գործել: Հիշում եմ իմ գործած առաջին կարպետը: Իսկ հիմա տարվել եմ ուլունքագործությամբ: Ընկեր Հասմիկի շնորհիվ ինչեր ասես՝ չեմ սովորել՝ վզնոցներ, ապարանջաններ, մատանիներ, սփռոցներ: Ունեմ պատրաստի շատ աշխատանքներ. հուսով եմ՝ մինչև տարվա վերջ կներկայացնեմ իմ անհատական ցուցահանդեսը:
Ձեռքի աշխատանքների մեջ առանձնացնում եմ նաև խեցե գործերը: Պահը չեմ կորցնում կավով ստեղծագործելու: Այս բնագավառում էլ ունեմ աշխատանքներ: Սիրում եմ ստեղծագործել, ստեղծել,  հորինել. սիրում եմ այն ամենը՝ ինչ ստեղծվում է իմ ձեռքերով: Սիրում եմ երգել, ունեմ ձայնային տվյալներ /դպրոցական տարիներին երգել եմ երգչախմբում/, իսկ հիմա հնարավորություն չեն տալիս երգել մեր երգչախմբում:
Մասնակցում եմ դպրոցի բոլոր ծեսերին, միջոցառումներին:
Սիրով եմ աշխատում ընկերներիս /խմբիս/ հետ:
Այս կիսամյակում ունենք թե անհատական, թե խմբային աշխատանքներ, որոնք կարող եք տեսնել բլոգի իմ էջում:

Комментариев нет:

Отправить комментарий