Նախագծերի իրագործումը երկարացված օրվա ժամերին
Նախագծերի մեթոդն ունի մի շարք առավելություններ:
Այս մեթոդով աշխատելիս զարգանում են ինքնագնահատման կարողությունն ու միասին
աշխատելու հմտությունը, փոխօգնության պատրաստակամությունը, բանավիճելու
ունակությունը, սեփական կարծիքի արտահայտման հաստատակամությունն ու խոսքի
հիմնավորումը:
Աշխատում եմ առաջին դասարաններում՝ որպես
երկարացված օրվա կազմակերպիչ: Վերջին տարիներին աշխատել եմ մեծերի հետ և թվում էր՝
դժվար է լինելու աշխատել փոքրերի հետ, բայց ինձ օգնեց մի քանի տարի նախակրթարանում տարիների իմ աշխատանքը: Սիրում եմ
ստեղծագործել, ստեղծել, հորինել. սիրում
եմ այն ամենը՝ ինչ ստեղծվում է իմ ձեռքերով: Կամա, թե ակամա աշխատանքներս վերածվել
են նախագծերի: Ամեն մի նախագիծ մի հաղորդում է՝ TV հաղորդում, որտեղ երեխաներն են
թե՛ ռեժիսորը, թե՛ հաղորդում վարողները, թե՛ ստեղծողներն ու իրագործողները:Այս
ուսումնական տարվա առաջին աշխատանքս «Բուրատինոն» է: Եռանկյունաչափական պատկերներով ստացել ենք Բուրատինոյին /հեքիաթ+մաթեմատիկա+երգ+պար+տեխնոլոգիա/: Երկրորդ աշխատանքը
«Շունը» բանաստեղծության
ուսուցումն է նախակրթարանում՝ փոքրերի հետ. և՛սովորում էինք, և՛սովորեցնում: Հաճախ
ենք համագործակցում նախակրթարանի հետ. օգնում փոքրերին՝ «Մեր ուրախ առօրյան»: «Արեգակը դուրս է եկել պսպղալով»… Խաղ-թատրոն, բեմականացում,կերպարանափոխություն, կերպարների ստեղծում տարբեր
նյութերից: Օգնում է երեխաներին բահաստեղծությունը հասկանալի, հետաքրքիր լինելուն,
ավելի հեշտ ու պատկերավոր սովորել բանաստեղծությունը: «Տեսեք՝ ինչեր ենք պատրաստում» և «Մեր մոլորակները» նյութերը պատմում
են մոլորակների ստեղծման մասին:
Ստորև բերում եմ նախագծային մի օրինակ՝
Ծեփամածուկից՝ խճանկար
/նախագիծ/
Նպատակը՝
Սովորականից՝
անսովոր /ստեղծական հրճվանք/
Խնդիրները՝
·
Սովորողի երևակայության զարգացում
·
Մատների մոտորիկայի զարգացում
Լավ է, թե վատ, թե ինչ պետք է անեմ,
շատ բան նախօրոք չեմ նախատեսում:
Ծնվում է խմբում՝ գործունեության ընթացքում, սաների արածից, գործունեության արդյունքից:
Ծեփամածուկը (խմորը,
կավը, ցեխը) երեխաների սիրած նյութն է,
դրանով աշխատելը մի շարք ուսումնական խնդիրներ է լուծում:
Տեխնոլոգիական աշխատանքները երկարացված օրվա գործունեության նախընտրելի ձևերից մեկն է: Եվ այսպես՝ սկսեցինք:
Տեխնոլոգիական աշխատանքները երկարացված օրվա գործունեության նախընտրելի ձևերից մեկն է: Եվ այսպես՝ սկսեցինք:
1-ին փուլ
Մտածեցինք ծեփամածուկով աշխատել,
բայց ինչ ծեփամածուկ,
որտեղից: Որոշեցինք ինքներս պատրաստել. անհրաժեշտ էր ունենալ ալյուր, ջուր և սննդային գույներ:
Երեխաների սիրած գործը.
արդեն այդ փորձն ունեինք՝ թաթախվել ալյուրի մեջ, խաղալ խմորով:
Երեխաների ուրախությունը պիտի տեսնել: Զարմանալի ու հետաքրքիր են աշխատանքի բոլոր փուլերը, բայց գուավոր խմոր ստանալու գործընթացը ամենաոգևորիչն է:
Ուրախ բացականչություններով են ուղեկցվում ամեն մի նոր գույն ստանալը.
իսկական կախարդական գույներ:
Լցնում էինք մի գույն, ստացվում էր այլ գույն: Խմորը ստացվեց՝ կանաչ, դեղին,
կարմիր, վարդագույն, շագանակագույն...
2-րդ փուլ
Սկսեցինք մանր գնդիկներ պատրաստել բոլոր գույներից:
Թվում էր՝ երեխաները կձանձրանան, բայց անհամբեր սպասում էին, թե այդ ինչ կախարդական գույնով են աշխատելու: Գնդիկները պատրաստվեցինք:
Պատրաստի գնդիկները պետք է չորացնեինք, հետևեինք,
որ չկպչեն իրար:
Ամեն գնդից ստացվում էր մոտ երեք մեծ սկուտեղ՝ լի գնդիկներով: Այս աշխատանքը պահանջեց 5 օր:
3-րդ փուլ
Գնդիկները պատրաստեցինք. հիմա ինչ անենք: Որոշեցինք մեծ փազլ պատրաստել:
Մտածեցինք մի մեծ նկար պատրաստել: Բայց երեխաները իրենց անհատական նկարն էին ուզում:
Որոշեցինք նկար -խճանկար հավաքել: Մեծ թուղթը բաժանեցի խճանկարի փոքր մասերի, և յուրաքանչյուրն ունեցավ իր կտորը:
Ասեմ, որ երեխաները հավաքել են իրենց ուզած պատկեր- նկարը,
աշխատել են բոլոր գույներով: Աշխատում էին մեծ հաճույքով ու ոգևորվածությամբ, կային երեխաներ,
որ ունեն մեկից ավել աշխատանքներ: Բոլորն են մասնակցել: Ամեն կտորի աշխատանքը պահանջեց երկուսից երեք օր:
4-րդ փուլ
Բոլոր մասերը վերջացնելուց հետո վերջապես հավաքեցինք մեր խճանկարը: Ու ինչ ստացվեց. շատ զարմանալի մի բան՝ մի սիրուն, ամբողջական, բազմագույն,
ուրախ կտավ-փազլ: Այն նաև լավ նվեր կարող է դառնալ:
Կարելի է խոսել այս աշխատանքի մանկավարժական-ուսումնական արդյունքների մասին: Բայց կարելի է և ավելի դիպուկ ու հակիրճ ասել՝ ստեղծագործական-ստեղծական աշխատանք, որը սովորողները սիրով և ոգևորությամբ արեցին:
Կարելի է խոսել այս աշխատանքի մանկավարժական-ուսումնական արդյունքների մասին: Բայց կարելի է և ավելի դիպուկ ու հակիրճ ասել՝ ստեղծագործական-ստեղծական աշխատանք, որը սովորողները սիրով և ոգևորությամբ արեցին:
Комментариев нет:
Отправить комментарий