Զարդակիրառական արվեստ

                                                Ավանդական հագուստ

Ազգային հագուստը Հունաստանում  շատ բազմազան է: Երկրի յուրաքանչյուր մարզում գոյություն ունեն իրենց զգեստները: Իհարկե, հիմա արդեն ոչ ոք չի հագնում ազգային հագուստ, բայց այսօր դրանք կարելի է տեսնել որոշ հունական երեկույթներին,որոնք անցկացվում են հյուրանոցներում և հանրաճանաչ պանդոկներում:
                                          



Սկզբում հիմնական կտորը, որից պատրաստում էին հագուստը,հանդիսանում էր ոչխարի բուրդը, ավելի ուշ օգտագործման մեջ մտան վուշե կտորները: Մետաքսն ու բամբակը համարվում էին ճոխության առարկաներ, որոնք բերում էին արևելյան երկրներից: Հագուստի համար,ինչպես նաև այլ կարիքների համար կտորները արտադրում էին տնային պայմաններում: Հարուստների տներում դրանով, որպես կանոն,ստրկուհիներն էին զբաղվում, բայց անգամ նշանավոր ընտանիքների կանայք պարտադիր կարգով պետք է կարողանային հյուսել և կարել:Իրականում  հույները, ինչպես և բոլոր հարավցիները սիրում էին վառ ներկեր,չնայած սպիտակ գույնը իսկապես համարվում էր ամենագեղեցիկը  և տոնականը: Կտորների ներկելու համար օգտագործվում էին հանքային և օրգանական ներկերի տարբեր տեսակներ: Գյուղական բնակչությունը ավանդաբար նախնտրում էին կանաչ,շագանակագույն և մոխրագույն երանգները: Կտորները սովորաբար գործվում էին միագույն ներկված և զարդարվում էին ասեղնագործությամբ: Հայտնի էին ասեղնագործության երկու եղանակ-կարով և խաչկարով: Երբեմն ասեղնագործում էին ամբողջ կտորը, բայց ավելի հաճախ անում էին վառ նախշավոր երիզ կտորի եզրերով:

Կանացի հագուստ

Հունական կանանց հագուստները, ինչպես և տղամարդկանց, ենթարկվում  էին նույն գեղագիտական պահանջներին: Սակայն  այն ժամանակվա բարոյական նկատառումները պահանջում էին,որ կանացի հագուստը լիներ ավելի երկար և ավելի փակ:
Դորիանական հիթոն հիմնականում կրում էին սպարտանցի կանայք: Աթենքի կանայք իրենց նախընտրությունը տալիս էին ավելի լայն և երկար հոնիական հիթոնը,որը բաղկացած էր կտորի երկու մասերից, լայնությանբ մինչև դաստակ զուգահեռ երկարացված ձեռքերին: Դրանք համակցված էին ամրակներով ուսերից մինչև արմունկները,հավաքելով կտորը մանր ծալքերով,կողքերը կարում էին և գոտի էին կապում(առանց գոտի հիթոն թույլ էին տալիս հագնել միայն պարուհիներին): Հիթոնները հաճախ զարդարում էին ասեղնագործված կամ նկարված զարդանախշերով:
                                                   



Կանացի վերին հագուստը հանդիսանում էր պեպլոսը: Գործվածքը ձևով ու մեթոդով նման էր հիթոնին,բայց այն երկար էր և ավելի լայն, այն պատրաստելու համար վերցնում էին մինչև 3-4 մետր երկարությամբ կտոր: Պեպլոս գլխավորապես նախատեսված էր հանդիսավոր առիթների համար: Կանայք ամենօրյա կյանքում, փողոց դուրս գալիս,փաթաթվում էին ուղղանկյունաձև թիկնոցի մեջ,որը հիշեցնում էր տղամարդու հիմատի,բայց ավելի փոքր էր չափսերով և ավելի գունագեղ էր զարդարված: Կրում էին նաև հլաին,որը իրենից ներկայացնում էր բարակ կտորից փոքր թիկնոց՝ ճոխ ծալքերով հավաքված: Այն ծալում էին 1/3 չափով,անցկացնում էին ձախ թևի տակով և կապում էին կամ կոճկում էին աջ ուսի վրա: Եթե շատ ցուրտ էր լինում,ուսերի վրա գցում էին երկու տակ ծալված թաշկինակ- դիպլաքս :

Աքսեսուարներ
Արդեն հնում հույներին հայտնի էին ձեռնոցները: Դրանք արվում էին կաշվից կամ կոշտ կտորից և ծառայում էին ձեռքերի պաշտպանության համար, ծանր և կեղտոտ աշխատանքների ժամանակ(խոզանոցում,խաղողիի այգիներում...): Կան տեղեկություններ այն մասին,որ ձեռնոցներ հագնում էին նաև ուտելու ժամանակ,քանի որ դեռ պատարաքաղ չկար և կոշտ սնունդը ուտում էին ձեռքերով: Մ.թ.ա. IV դարում, Ալեքսանդր Մակեդոնացու արշավներից հետո, երբ Հունաստան առաջին անգամ ներկրվեցին սիրամարգեր,մտան նորաձևության մեջ և շատ էին գնահատվում հովհարները, պատրաստված նրանց փետուրներից: Այդ ժամանակներից էլ օգտագործման մեջ մտան հովանոցները: Գոյություն ունեին հատուկ սարքեր հովանոցների բացելու համար և բացված պահելու համար, բայց օգտագործվում էին կոշտ հովանոցներ  փայտյա բռնակով: Բռնակը հաճախ պատրաստում էին երկարավուն ու կոր, որպեսզի ետևից եկող ստրկուհին կարողանար բռնել հովանոցը,պաշտպանելով իր տիրուհուն վառող արևից: Հովանոցները համարվում էին կանացի պարագաների իրերից:

Հույն կանայք ավելի քիչ են կարիք ունեցել գլխարկի,քան տղամարդիկ,քանի որ ըստ սովորույթի կանայք ավելի քիչ էին բացակայում տանից: Դուրս գալիս նրանք ծածկում էին իրենց գլուխը թիկնոցի ծայրով,թաշկինակով: Ամառվա շոգ օրերին իրենց դեմքը արևից պաշտպանելու համար, գլխի ծածկոցի վրա ամրացնում էին ծղոտե գլխարկ-ֆոլիա:
Հունական պեպլոս                                                                                                      Կանացի և տղամարդու հիթոն
                                                             

















Այս շորը կարելու համար օգտագործել եմ ֆետր, ոսկեգույն ժապավեն: Հագուստը կարելի է կրել որպես բեմական հագուստ:












                                                  
























Комментариев нет:

Отправить комментарий