Ամառային, ճամբարային նախագիծ
01.05-12.05
Ճամբարային առօրյան պետք է լինի բազմազան, ուրախ, հետաքրքիր, լի
նորություններով, խաղերով, արկածներով, հնարավորինս շատ անցկացնել և աշխատանքները կազմակերպել
բակում: Զբաղվել ընթերցանությամբ, բնագիտական փորձեր, տեխնոլոգիական աշխատանքներ, խեցեգործություն,
տրամաբանական խաղեր:
Երկուշաբթի
13.35-14.00 -
Կերպարվեստ
14.00-14.30- Ճաշ
14.30-15.00- Տրամաբանական
խաղեր
15.00-15.20- Երգ
ու պար
15.20-16.00- Տեխնոլոգիական
աշխատանք
16.00-16.30-Բակային
խաղեր
16.30-16.45- Նախապատրաստում
տուն գնալուն
16.45-17.00-Բարի
ճանապարհ
Երեքշաբթի
13.35.-14.00-Ազատ
աշխատանքներ
14.00-14.30-Ճաշ
14.30-15.10-Բնագիտական
փորձեր
15.10-15.30-Ընթերցանություն
15.30-16.10-Խեցեգործություն
16.10-16.30- Մաթեմատիկական
խաղեր
16.30-16.45- Նախապատրաստում
տուն գնալուն
16.45-17.00-Բարի
ճանապարհ
Չորեքշաբթի
13.35-14.00 - Շախմատ
14.00-14.30- Ճաշ
14.30-15.00- Բառային
խաղ, բառապաշարի զարգացում
15.00-15.20- Երգ
ու պար
15.20-16.00- Տեխնոլոգիական
աշխատանքներ
16.00-16.30-Բակային
խաղեր
16.30-16.45- Նախապատրաստում
տուն գնալուն
16.45-17.00-Բարի
ճանապարհ
Հինգշաբթի
13.35.-14.00-Ազատ
աշխատանքներ
14.00-14.30-Ճաշ
14.30-15.10-Թատրոն,
բեմականացում
15.10-15.30-Ընթերցանություն
15.30-16.00-Մուլտֆիլմի,ֆիլմի
դիտում
16.00-16.30- Գլուխկորուկներ
16.30-16.45- Նախապատրաստում
տուն գնալուն
16.45-17.00-Բարի
ճանապարհ
Ուրբաթ
13.35-14.00 - Շախմատ
14.00-14.30- Ճաշ
14.30-15.00- Բառային
խաղ, բառապաշարի զարգացում
15.00-15.20- Երգ
ու պար
15.20-16.00- Տեխնոլոգիական
աշխատանքներ
16.00-16.30-Բակային
խաղեր
16.30-16.45- Նախապատրաստում
տուն գնալուն
16.45-17.00-Բարի
ճանապարհ
Ծեփամածուկից՝ խճանկար
/նախագիծ/
Նպատակը՝
Սովորականից՝ անսովոր /ստեղծական հրճվանք/
Խնդիրները՝
·
Սովորողի երևակայության զարգացում
·
Մատների մոտորիկայի զարգացում
Լավ է, թե վատ, թե ինչ պետք է անեմ,
շատ բան նախօրոք չեմ նախատեսում:
Ծնվում է խմբում՝ գործունեության ընթացքում, սաների արածից, գործունեության արդյունքից:
Ծեփամածուկը (խմորը,
կավը, ցեխը) երեխաների սիրած նյութն է,
դրանով աշխատելը մի շարք ուսումնական խնդիրներ է լուծում:
Տեխնոլոգիական աշխատանքները երկարացված օրվա գործունեության նախընտրելի ձևերից մեկն է: Եվ այսպես՝ սկսեցինք:
Տեխնոլոգիական աշխատանքները երկարացված օրվա գործունեության նախընտրելի ձևերից մեկն է: Եվ այսպես՝ սկսեցինք:
1-ին փուլ
Մտածեցինք ծեփամածուկով աշխատել,
բայց ինչ ծեփամածուկ,
որտեղից: Որոշեցինք ինքներս պատրաստել. անհրաժեշտ էր ունենալ ալյուր, ջուր և սննդային գույներ:
Երեխաների սիրած գործը.
արդեն այդ փորձն ունեինք՝ թաթախվել ալյուրի մեջ, խաղալ խմորով:
Երեխաների ուրախությունը պիտի տեսնել: Զարմանալի ու հետաքրքիր են աշխատանքի բոլոր փուլերը, բայց գուավոր խմոր ստանալու գործընթացը ամենաոգևորիչն է:
Ուրախ բացականչություններով են ուղեկցվում ամեն մի նոր գույն ստանալը.
իսկական կախարդական գույներ:
Լցնում էինք մի գույն, ստացվում էր այլ գույն: Խմորը ստացվեց՝ կանաչ, դեղին,
կարմիր, վարդագույն, շագանակագույն...
2-րդ փուլ
Սկսեցինք մանր գնդիկներ պատրաստել բոլոր գույներից:
Թվում էր՝ երեխաները կձանձրանան, բայց անհամբեր սպասում էին, թե այդ ինչ կախարդական գույնով են աշխատելու: Գնդիկները պատրաստվեցինք:
Պատրաստի գնդիկները պետք է չորացնեինք, հետևեինք,
որ չկպչեն իրար:
Ամեն գնդից ստացվում էր մոտ երեք մեծ սկուտեղ՝ լի գնդիկներով: Այս աշխատանքը պահանջեց 5 օր:
3-րդ փուլ
Գնդիկները պատրաստեցինք. հիմա ինչ անենք: Որոշեցինք մեծ փազլ պատրաստել:
Մտածեցինք մի մեծ նկար պատրաստել: Բայց երեխաները իրենց անհատական նկարն էին ուզում:
Որոշեցինք նկար -խճանկար հավաքել: Մեծ թուղթը բաժանեցի խճանկարի փոքր մասերի, և յուրաքանչյուրն ունեցավ իր կտորը:
Ասեմ, որ երեխաները հավաքել են իրենց ուզած պատկեր- նկարը,
աշխատել են բոլոր գույներով: Աշխատում էին մեծ հաճույքով ու ոգևորվածությամբ, կային երեխաներ,
որ ունեն մեկից ավել աշխատանքներ: Բոլորն են մասնակցել: Ամեն կտորի աշխատանքը պահանջեց երկուսից երեք օր:
4-րդ փուլ
Բոլոր մասերը վերջացնելուց հետո վերջապես հավաքեցինք մեր խճանկարը: Ու ինչ ստացվեց. շատ զարմանալի մի բան՝ մի սիրուն, ամբողջական, բազմագույն,
ուրախ կտավ-փազլ: Այն նաև լավ նվեր կարող է դառնալ:
Կարելի է խոսել այս աշխատանքի մանկավարժական-ուսումնական արդյունքների մասին: Բայց կարելի է և ավելի դիպուկ ու հակիրճ ասել՝ ստեղծագործական-ստեղծական աշխատանք, որը սովորողները սիրով և ոգևորությամբ արեցին:
Կարելի է խոսել այս աշխատանքի մանկավարժական-ուսումնական արդյունքների մասին: Բայց կարելի է և ավելի դիպուկ ու հակիրճ ասել՝ ստեղծագործական-ստեղծական աշխատանք, որը սովորողները սիրով և ոգևորությամբ արեցին:
Комментариев нет:
Отправить комментарий