понедельник, 3 февраля 2014 г.

Իմ հին ու նոր դպրոցները

 Ես ապրել եմ երեք երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, իսկ հիմա ապրում եմ Հայաստանում: Շատ տարբերություններ կան այս երեք երկրների միջև: Օրինակ՝ բնության, մարդկանց, օդի, ջերմության և դպրոցների մեջ: Լիբանանի օդը շատ կեղտոտ էր և չափազանց խոնավ, Սիրիայի օդը վատը չէր, իսկ Հայաստանի օդը շատ մաքուր է: Սիրիան լավ բնություն ունի, Լիբանանը ծովեզերյան երկիր է և շատ գեղեցիկ բնություն ունի, Հայաստանի բնությունը ամենագեղեցիկն է՝ հարուստ լեռներով ու ջրերով: Սիրիան տաք երկիր է. ձմռանը ձյուն  գալիս է,բայց շատ ցուրտ չի անում, իսկ Հայաստանը, լինելով լեռնային                                                       երկիր, ամռանը շոգ է անում, իսկ ձմռանը՝ շատ ցուրտ: Սիրիայի                                                               մարդիկ շատ ազնիվ էին և համերաշխ էին ապրում, թեև մեծ մասը                                                           տաջիկ էր, մնացածը՝ քրիստոնյա: Լիբանանի մարդիկ նման են Սիրիայի մարդկանց, բայց այնտեղ քրիստոնյաները ավելի շատ են: Հայաստանի մարդիկ լավն են, հյուրասեր և բարի են: Սիրիայում դպրոցը շատ էի սիրում: Մենք այնտեղ վարժվել էինք շատ դժվար դասերին՝ բուսաբանությանը,Սիրիայի աշխարհագրությանը, մաթեմատիկային: Արաբերենով էինք սովորում. օրը ութ դաս ունեինք ամեն երեք ժամ հետո տաս րոպե դասամիջոց էր: Շատ խստապահանջ էին:Լիբանանի դպրոցում էլ լավ էր. էլի ութ դաս ունեինք և երկու ժամ հետո դասամիջոց էր. առաջինը՝ 15 րոպե, երկրորդը՝ 30 րոպե…: Սիրում էի Լիբանանի դպրոցը, որովհետև մաթեմատիկան և բնագիտությունը անգլերենով էր: Հայաստանում ամեն ինչ դժվար եղավ, որովհետև ամեն ինչ հայերենով է. ուղղագրությունը՝ տարբեր, անգլերենը շատ տկար է, օրինակ՝ երկու գրքով ենք սովորում, բայց անգլիական մեթոդով: Հայաստանում անգլերենը տկար է, Սիրիայում՝ ուժեղ, իսկ Լիբանանում՝ բացառիկ և չափազանց ուժեղ:
 









Комментариев нет:

Отправить комментарий